Հայաստանի գործարարները հայտնվել են Վրաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանից հարևան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ։
Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր՝ արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում և առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան։ Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ և անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ։ Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաև մի շարք հարկային արտոնություններ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա