Հրանտ Մելքումյանը` Ռիգայի մրցաշարի առաջատարների թվում
Երեկ տեղի են ունեցել Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշարի երկրորդ և երրորդ տուրերի հանդիպումները: Մեր շախմատիստներից Հրանտ Մելքումյանը երկրորդ տուրում հաղթել է Մերի Ալանին, իսկ երրորդում` Կրիբել Թադեուսին: Մելքումյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 9-ը այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Վահե Բաղդասարյանը վաստակել են 2,5-ական, իսկ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը 2-ական միավոր: