Պուտինի հասցեին շռայլվող գովեստները նշանակում են՝ հանդիպումը առանձնապես չի բավարարել Էրդողանին. թուրքագետ
Դատելով Էրդողանի` առանձնազրույցին հաջորդած ելույթից` Էրդողանը ոգևորվածություն բացարձակ չուներ, նա ընկճված տեսք ուներ, և Պուտինի հասցեին շռայլվող գովեստները նշանակում են, որ այս հանդիպումը առանձնապես չի բավարարել Էրդողանին,-իր տպավորությունը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքերով՝ Էրդողանը ցանկանում էր արագ վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները և տնտեսական, և քաղաքական առումով:
«Նա ուզում էր, որ ռուս-թուրքական հարաբերություններն արագ վերականգնվեին, քանի որ Ռուսաստանի էմբարգոյի հետևանքով Թուրքիան 22-23 մլրդ դոլարի վնաս է կրել: 2013 թվականին Թուրքիան 1.3 մլրդ դոլարի ապրանք է արտահանել Ռուսաստան, 2014 թվականին` 1.8 մլրդ դոլարի, իսկ 2016 թվականին արտահանել է ընդամենը 80 մլն դոլարի ապրանք»,- ասաց թուրքագետը:
Բացի դրանից, ըստ Հակոբ Չաքրյանի, տարեկան 2 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, և, ընդհանուր առմամբ, այնտեղ ծախսվում է 1,5-1,7 մլրդ դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան