Կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվեն, մենք պատրաստ ենք դրան. Սերժ Սարգսյան
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալաը դրականորեն է անդրադարձել նրա տնտեսության վրա: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ նախագահը նույնպես նկատել է, որ միությունը դրական արդյունքներ տվել է:
«Ինձ համար հաճելի է նկատել, և ցանկանում եմ Ձեզ շնորհավորել, ես նայել եմ նախորդ տարվա տվյալները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի միավորվելուց հետո ՀՆԱ-ն ձեր երկրում աճել է 10 տոկոսով: դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այդ դինամիկան դրականորեն էլ կպահպանվի», -հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նա նկատել է, որ Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ, համագործակցում են՝ և միջազգային ասպարեզում, և ԱՊՀ-ի շրջանակներում:
Իր հերթին Սերժ Սարգսյանը նշել է, որ 2016-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճելով հասել է շուրջ 90 տոկոսի, և դա պատմական առավելագույնն է:
«Դա, իհարկե, ԵԱՏՄ-ի տված հնրաավորությունների շնորհիվ է: Դա իհարկե, շատ լավ է», -հայտնել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև չկան լուրջ խնդիրներ, և բոլոր հարցերը օպերատիվորեն լուծվում են:
ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցություններում ներդրված ջանքերի համար ու հավելել. «Շատ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվեն: Մենք պատրաստ ենք դրան»:
Տեսանյութը՝ ռուսերեն.