Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն արդեն մեկ շաբաթ է վերականգնողական բուժում է ստանում Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:
«Մասնագետների օգնությամբ Հովհաննեսը սկսել է կամաց-կամաց քայլել: Դեռ թույլ է, մասնագետները խորհուրդ չեն տալիս, որ միայնակ քայլի: Տղաս Կարմիր խաչում իրեն լավ է զգում, միայն լավ վերաբերմունք է տեսնում: Երկուշաբթիից ուրբաթ մնում է այնտեղ, իսկ ոչ աշխատանքային օրերին տուն ենք գնում»,- նշեց տիկին Գայանեն:
Նրա խոսքերով՝ որդու վիճակն օրեցօր լավանում է, խոսակցականն էլ աստիճանաբար կարգավորվում: Նա նաև ձախ ձեռքը շարժում է, փորձում է ամեն ինչ ինքնուրույն անել, սակայն աջ ձեռքը դեռ չի կարողանում շարժել. «Երկար ժամանակ է պետք, որ կարողանա աջ ձեռքն էլ շարժի: Բացի այդ, հիշողությունն էլ ամբողջովին չի վերականգնվել: Բժիշկներն ասում են, որ երկար բուժում է պետք, մենք էլ համբերատար սպասում ենք»:
Տիկին Գայանեն նշեց, որ Հովհաննեսին հոսպիտալից նախ տուն են տարել, հետո նոր միայն տեղափոխել վերականգողնական կենտրոն: «Գրեթե երեք ամիս հոսպիտալում պառկելուց հետո երեխաս տուն եկավ: Չեմ կարող նկարագրել այդ ապրումները, ուրախությունից փայլող աչքերը…»: Նա նաև նշեց, որ Հովհաննեսին նաև Վանաձոր են տարել, որպեսզի այնտեղի տունն էլ տեսնի: «Մենք ուզում էինք հասկանալ, թե ճանապարհին իրեն ինչպես կզգա: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ էր, որևէ խնդիր չեղավ: Արդեն որոշել ենք, որ վերականգողական բուժումներից հետո Հովհաննեսին ծով ենք տանելու»,- ասաց տիկին Գայանեն:
Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը մայիսի 13-ին ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Ի դեպ, Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթև վնասվածք է ունեցել և նորից դիրքեր է բարձրացրել:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկներն ամեն ինչ արել են Ավետիսի կյանքը փրկելու համար. հարազատները հույսներն Աստծո վրա դրած` սպասում են
- Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի վիրավորում ստացած Ռոլանդը նորից հիվանդասենյակ է տեղափոխվել
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
- Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին