Ձեզ տեսնենք Ռիոյում, բռնցքամարտիկներ և ծանրորդներ
Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները,-հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:
Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին:
Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:
Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան