Թուրքիան երաշխավորել է Ռուսաստանի հավաքականի անվտանգությունն Անթալիայում
Թուրքիան երաշխավորում է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը թուրքերի հետ ընկերական խաղում: Մոտ 1000 մարդ կապահովի անվտանգությունը հանդիպման ընթացքում, որը կկայանա օգոստոսի 31-ին, Անթալիայում:
«Իհարկե, վստահ ենք, որ Ռուսաստանի հավաքականի ու ռուս երկրպագուների անվտանգությունը լիարժեք ապահովված կլինի,- Թուրքիայի հավաքականի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Որքան հայտնի է, միջազգային խաղերը Թուրքիայում, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումները, անցկացվում են առանց որևէ խնդրի: Վերջին 10 տարում հասել ենք նրան, որ մեզ համար խնդիր չէ ապահովել հյուրընկալվող ակումբների ու հավաքականների անվտանգությունը: Անպայման անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք: Դրանով կզբաղվեն ոստիկանությունն ու պահպանության մասնավոր կառույցները: Համոզված ենք, որ խաղն Անթալիայում կկայանա առանց որևէ խնդրի:
Սովորաբար ոստիկանության ու պահպանության կառույցների 700-800 աշխատակից է ապահովում անվտանգությունը Թուրքիայի հավաքականի խաղերի ժամանակ: Ընկերական հանդիպումների ժամանակ նրանց թիվը հասնում է 400-500 մարդու, սակայն Ռուսաստանի ընտրանու մասնակցությամբ խաղի ընթացքում իրավապահների թիվը կհասնի 1000-ի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու