Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Սերովի ցուցահանդեսին
Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, գրում է Գազետա.ռու-ն:
Նշենք, որ Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում բացվել է հուլիսի 29-ին: Օրական այցելում է միջինը 3-5 հազար մարդ: Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը: Հայտնի ծովանկարչի ցուցահանդեսին ներկայացված է 200 աշխատանք 17 թանգարանից և վեց մասնավոր հավաքածուից:
«Կարելի է ասել, Այվազովսկու աշխատանքների ցուցադրությունը, որ դեռ երկու շաբաթ չկա բացվել է, հաճախելիությամբ գերազանցել է Սերովի նշանավոր ցուցահանդեսին», - հայտարարել է Վլադիմիր Մեդինսկին:
Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովանն էլ իր հերթին ասել է, որ 11 օրվա ընթացքում Այվազովսկու գործերը դիտել է 54 հազար մարդ: Նշված ժամանակահատվածում Սերովի ցուցահանդեսին այցելել է 45 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառվել
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
- Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
- Ազգային պատկերասրահը նախատեսում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել
- Ղրիմն Այվազովսկու 38 կտավ տվել է Տրետյակովյան պատկերասրահին
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին