Կառլ-Հայնց Ռումենիգե. «Լամը շատ հաճելի զրուցակից է»
«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ մյուխենյան թիմի ավագ Ֆիլիպ Լամը կարիերան ավարտելուց հետո կարող է մնալ ակումբի համակարգում: Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հետ 32-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի:
«Ես կարող եմ պատկերացնել, որ Ֆիլիպն ապագայում կարևոր դեր կկատարի ակումբում,- Ռումենիգեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Խաղադաշտի սահմաններից դուրս նրա հետ զրուցելն ինձ համար հաճելի է: Նա շատ հաճելի զրուցակից է, պրոֆեսիոնալ: Կարող է դառնալ «Բավարիայի» ղեկավարներից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին