ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի համար կոնսիլիում է հրավիրվել
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջպահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, այսօր հանրապետության մի խումբ առաջատար մասնագետների մասնակցությամբ կոնսիլիում է հրավիրվել, որպեսզի քննարկեն նրա հետագա բուժման հետ կապված հարցեր:
«Մասնագետները որոշել են, որ այս պահի դրությամբ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Նշենք, որ հունիսի 17-ից ոստիկանը գիտակցության չի եկել, միացված է արհեստական շնչառական ապարատին:
Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում:
Անահիտ Հայթայանը նաև տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 7 տուժած:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին