Պուտինի և Էրդողան հանդիպումը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման նշան է. WSJ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ռուս գործընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը դարձավ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման հերթական նշանը ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն հղում անելով The Wall Street Journal-ին:
Նշվում է, թե՝ երկկողմ հարաբերությունները մեկ անգամ չէ, որ ճգնաժամային ժամանակներ են ապրել: Օրինակ` 1974 թվականին Թուրքիայի Կիպրոս ներխուժումից հետո և 2003թ-ին Իրաքում ամերիկյան օպերացիայի ժամանակ: Սակայն երկրների ղեկավարներին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել:
«Սակայն այս անգամ այլ կերպ կլինի»,- վստահ են հոդվածի հեղինակները:
Այս պահին Անկարան և Վաշինգտոնն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, ասվում է հոդվածում: Դրանք վերաբերում են Սիրիային, «Ինջիրլիք» ավիաբազային, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրատապ հեռացմանը, Իրաքի տարածքային ամբողջականությանը, Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտությանը, ինչպես նաև քրդերին ցուցաբերվող աջակցությանը, որոնց ԱՄՆ-ը հուսալի դաշնակիցներ է դիտարկում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Նշենք սակայն, որ ռուսական սոցիալական ցանցերը չեն տեսնում նշված «վատթարացումը»։ Ակտիվ քննարկվում է «տնտեսական պրագմատիզմը՝ սկզբունքների հաշվին» թեզը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի հասցեին շռայլվող գովեստները նշանակում են՝ հանդիպումը առանձնապես չի բավարարել Էրդողանին. թուրքագետ
- Խաչի ու կիսալուսնի միությունը
- Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում «Թուրքական հոսքի» վերականգնման պայմանավորվածություն է ձեռք բերվել
- Պուտինի ու Էրդողանի առանձնազրույցը երկու ժամ է տևել
- Էրդողանն ակնկալում է «նոր էջ» Պուտինի հետ հանդիպումից հետո