«Ռիո-2016». Նազիկ Ավդալյանը 5-րդն է
Ամառային օլիմպիական խաղերի կանանց ծանրամարտի մրցաշարում երեկ ասպարեզ դուրս եկավ մինչև 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը։ Եվրոպայի գործող չեմպիոնը պոկում վարժության առաջին իսկ փորձի ժամանակ իր գլխավերևում պահեց 103 կգ ծանրաձողը, ձախողեց երկրորդ մոտեցումը (107 կգ), սակայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 107 կգ քաշը։ Հրում վարժությունում Նազիկի բոլոր մոտեցումներն էլ հաջող էին՝ 130, 133 և 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով Ավդալյանն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան