Երկու քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել լրագրողների «գործունեությունը խոչընդոտելու համար»
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քաղաքացիներ Վլադիմիր Մ.-ն և Սեյրան Կ.-ն մեղադրվում են հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ պետք է լրագրողին ծեծելը ձեռնտու լինի պետական կառույցին. Աշոտ Ահարոնյան
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
- «ԷլեկտրիկԵրևանի» հետքերով. Լրագրողին խոչընդոտելու համար ևս երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել
- Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության երկու սպաների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար. ՀՔԾ
- Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
- ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում ապահովել քաղաքացիական անհնազանդությունները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան