«Դատապարտյալների հիվանդանոցում» խավարասերներ կան, մասնագետներ չկան. Փաստաբան
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեականատարողական հիմնարկը չունի մասնագետներ: Եթե այդ հիմնարկն ունենար համապատասխան սարքավորումներ և համապատասխան մասնագիտացում անցած բժիշկներ, ապա ինչու պետք է նրանց մոտ հերթապահություն անցկացնեին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Այդ մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Արամ Մանուկյանին վիրահատությունից անմիջապես հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ հիվանդասենյակը հակահիգիենիկ վիճակում է եղել: Փաստաբանի բողոքներից հետո Մանուկյանը տեղափոխվել է համեմատաբար նորմալ պայմաններով հիվանդասենյակ:
Պետրոսյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալները չեն բողոքում և չեն էլ ցանկանում բարձրաձայնել այդ մասին, բայց քանի որ պայմանները հակամարդկային են, և նրանք զրկված են տարրական պայմաններից, փաստաբանն ինքն է բարձրաձայնում խնդրի մասին:
«Նախորդ ուրբաթ Արամ և Պավել Մանուկյանների ազդրերից ստացած վնասվածքները, որոնք դեռևս գտնվում են բաց վիճակում, մասնակի կարվել են և դա կատարվել է այն հիվանդասենյակում, որտեղ իրենք են, որևէ մասնագիտական սենյակ չեն տեղափոխվել: Եթե Պավել և Արամ Մանուկյանները տեղափոխվեցին այլ հիվանդասենյակ, մյուսները չեն տեղափոխվել, և նրանց պայմաններն էլ շատ վատն է, որտեղ կան խավարասերներ, հատակը սոսկալի վատ վիճակում է», -ներկայացրեց Ինեսա Պետրոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ վիրավորում ստացած «Սասնա ծռերի» անդամները բոլորն էլ ունեն կրկնակի վիրահատության անհրաժեշտություն:
Հաղորդմանը ներկա «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամար Հովհաննիսյանը, տեղեկացրեց, որ եղբոր վիճակը ծանր է, նա զգում է մասնագիտական մշտական հսկողության կարիք, բայց նրա կողքին չկա որևէ բժիշկ, որը կհետևի, կվիրակապի վերքը:
Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը ծանր վիրավորում էր ստացել ազդրի շրջանում, իսկ ծնկին հրազենային վնասվածքի հետևանքով ոսկրերը կոտրվել էին և այժմ նոր վիրահատություն պետք է կատարվի:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի անդամներ Արմեն Լամբարյանն ու Թաթուլ Թամրազյանը կալանավորվել են
- Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
- ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանական իրավունքը. Փաստաբան
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Պավել և Արամ Մանուկյաններին
- Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին