Ադրբեջանը ևս մեկ անգամ չցանկացավ իր դռները բացել իրանցիների առջև
Հակառակ Իրանի քայլերին՝ Ադրբեջանը չի ցանկանում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել,-այդ մասին նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցին, մասնավորապես նշել է. «Շուրջ 7 տարի առաջ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ է հայտարարել: Իրանի իշխանությունները, դիմելով Ադրբեջանի կառավարությանը, ցանկություն են հայտնել, որպեսզի Բաքուն ևս իրանցիների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարի: Սակայն Ադրբեջանը մինչ օրս այդ հարցին համաձայնություն չի տալիս: Նույնիսկ Հասան Ռոհանիի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում այդ հարցը չլուծվեց: Ադրբեջանը ևս մեկ անգամ չցանկացավ իր դռները բացել իրանցիների առջև»:
«Գուցե եկել է ժամանակը, որպեսզի հարգենք իրանական անձնագիրը: Եթե Ադրբեջանը մեր քաղաքացիների համար չեղյալ չի հայտարարում, ուրեմն պետք է մենք էլ գործենք ի պատասխան Բաքվի քայլերի»,-հավելել է հոդվածի հեղինակը:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Բաքու կատարած այցից մի քանի օր առաջ Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ երկու ամսվա ընթացքում Ադրբեջանն Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարի:
Իրանական որոշ աղբյուրներ նույնիսկ նշում էին, որ նախատեսվում էր, որ այդ մասին Բաքուն կհայտարարի Ռոհանիի այցի ընթացքում: Սակայն դա տեղի չունեցավ:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինն իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին հարց չի քննարկվում:
Նա պարզաբանել է, որ չեղյալ հայտարարելու փոխարեն՝ Ադրբեջանը հեշտացրել է վիզայի տրամադրման կարգը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությունը նման որոշում կայացնելու համար պետք է նախ Մեջլիսի կողմից համապատասխան օրենքում փոփոխություններ կատարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին