ԱՄՆ դեսպանատունը իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերի» աջակիցների հավաքների ժամանակ բռնություն գործադրած, վատով աչքի ընկած իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում, որոնց համար առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը: Հատկապես դեպքերի թեժ օրերին աչքի ընկած ոստիկանները և այլ պաշտոնյաներ են ընդգրկվել։ Անգամ ոմանց ֆեյսբուքյան ստատուսներն են դեր խաղացել։
Ասում են անգամ, որ ցուցակը փոխանցելու են նաև մյուս դեսպանատներին՝ շենգենյան վիզա չտրամադրելու համար: Ի դեպ, Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ուշի ուշով հետևել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները: Ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում նման «դիվանագիտական» հայտարարությունները, դրսի պաշտոնյաների հետ շփվող իշխանական մեր աղբյուրը պնդում է, որ հետևանքները երկար սպասեցնել չեն տա․ «Տեղեկություններ կան, որ ոստիկանների գործողությունների պատճառով միջազգային մի շարք կազմակերպություններ հրաժարվելու են ոստիկանությանը ֆինանսական օգնություն տրամադրող ծրագրերից»»:
Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա