«Գազպրոմ»-ն առաջարկել է էժանացնել գազը, ՀՀ կառավարությունը չի համաձայնվել. «Ժողովուրդը»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել ևս 20 տոկոսով, կամ նույնն է, թե 30 դոլարով` հազար խորանարդ մետրի համար: Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը ևս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը: Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է:
«Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը: Փոխարենը «Գազպրոմն» այս հարցում շահագրգռված է, քանի որ այդ դեպքում նրա դուստր ձեռնարկության` «Գազպրոմ-Արմենիայի» հարկային պարտավորությունների նվազելու դեպքում այդ ընկերությունն ավելի շատ շահում է, քան թե կորցնում»,-մեկնաբանել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա