Հնդիկ մարզիկը տուգանվել է առյուծի հետ սելֆիի համար
Կրիկետիստ Ռավինդրա Ջադեջան Հնդկաստանի ազգային սաֆարի այցելության ժամանակ տուգանվել է 20 հազար ռուփիով (շուրջ 40 ԱՄՆ դոլար) առյուծի հետ սելֆիի համար: Մարզիկը առյուծի հետ լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում և գրառել՝ «Եղիր ուժեղ, եղիր խիզախ», իսկ հեշթեգը եղել է այսպիսին՝ «ինձ համար միևնույնն է»:
«Russia Today»-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկներին արգելվում է սաֆարիում դուրս գալ ավտոմեքենայի միջից: Անտառային տնտեսության վարչությունը հանձնարարել է հետաքննություն իրականացնել այդ հարցի կապակցությամբ: