Բաբկեն Շահազիզյանը և Սարգիս Լազարյանը՝ Եվրոպայի նավամոդելային սպորտի չեմպիոններ
Բուլղարիայի Պասարջիկ քաղաքում օգոստոսի 1-7-ն անցկացված Եվրոպայի նավամոդելային սպորտի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Բաբկեն Շահազիզյանը (անձնական մարզիչ՝ Արման Շահազիզյան) և Սարգիս Լազարյանը (անձնական մարզիչ՝ Բաբկեն Շահազիզյան) նվաճել են 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Բաբկեն Շահազիզյանը հաղթել է Ա-3 և Բ-1 դասերում, ընդ որում՝ Բ-1 դասում վերջին փորձի ժամանակ սահմանել է աշխարհի նոր ռեկորդ` զարգացնելով 283,019 կմ/ժամ արագություն:
Երիտասարդների (մինչ 18 տարեկան) առաջնությունում Սարգիս Լազարյանը Ա-3 դասում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Բ-1 դասում, ցույց տալով 213,777 կմ/ժամ արագություն, գրավել է երրորդ տեղը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 8 երկրների 100-ից ավելի մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու