Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում
Հիմնադիր խորհրդարանի անդամ և այժմ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ քրեական գործին: Այսինքն՝ Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են իրավապահ մարմինների աղբյուրները:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին երկու անգամ էր մեղադրանք առաջադրվել՝ մեկը ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ մյուս մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»:
Հունիսին Սեֆիլյանը կալանավորվել էր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան