3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 5-րդ հորիզոնականում է
Տեղի են ունեցել Բոտվիննիկի գավաթի խաղարկության առաջին երեք տուրի հանդիպումները: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ընտրանուն: Թիմի ավագ Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է միաժամանակյա խաղաշարի իր բոլոր չորս հանդիպումներում: Ղրղզստանի հավաքականի ավագ Միխայիլ Մարկովի նկատմամբ հաղթանակներ են տոնել նաև Տիգրան Սարգսյանը և Արա Երոյանը, իսկ Արմեն Բարսեղյանը և Ալեքս Մանուկյանը զիջել են: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4:4 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի թիմի հետ, իսկ երրորդում 3:5 հաշվով պարտվել Բելառուսի հավաքականին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Խաղացված երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ղազախստանի հավաքականը, երկրորդ հորիզոնականում է Մոլդովան, իսկ Բելառուսը եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը վաստակել է 13 միավոր և ընթանում 5-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու