Արարատ Խանոդյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը: Փաստաբան Արա Ղարագյոզյանը ներկայացված բողոքով պահանջում էր բեկանել կալանավորելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Բնական է, որ սա հերթական քաղաքական որոշումն էր, որ դատարանը կայացրեց: Մենք դսատավորներ չունենք, նրանք պատանդի կարգավիճակում են այսօր», -նիստից հետո հայտարարեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Արարատ Խանդոյանը մեղադրվում է մասսայական անկարգություններ կազմակերպելու համար: Մինչդեռ, ըստ Ղարագյոզյանի, որպես ապացույց ներկայացվող տեսանյութում երևում է, թե ինչպես է Արարատ Խանդոյանը հորդորում ոստիկանների ուղղությամբ քարեր չնետել:
Հարակից հրապարակումներ`
- «Դատապարտյալների հիվանդանոցում» խավարասերներ կան, մասնագետներ չկան. Փաստաբան
- Եթե նորմալ մարդ լինի դատավորը, իմ երեխին անհիմն տեղը չեն պահի. Արարատ Խանդոյանի մայր
- Դատավորն էլ հուզված էր, բայց արդար որոշում չկայացրեց. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան
- ՊՊԾ գնդից առանց զենքի դուրս գալը տղաներին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է. Փաստաբան