
Բակո Սահակյանը քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքական կուսակցությունների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, ողջունել այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: