Լևոն Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին
Երեկ տեղի ունեցան Սինգֆիլդի գավաթի խաղարկության 6-րդ տուրի հանդիպումները: 2-րդ հորիզոնականում ընթացող Ուեսլի Սոն հաղթեց մրցաշարի առաջատար Վեսելին Թոփալովին և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավից: Այս տուրը հաղթական էր Դին Լիժենի համար. չինացին ուժեղ գտնվեց Պյոտր Սվիդլերից, իսկ Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա և Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն Անանդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում