Հաց բերող Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը կվաճառվեն «Վերնիսաժում»
Վաղը` օգոստոսի 13-ին և մյուս օրը` օգոստոսի 14-ին, ժամը 11-ից Վերնիսաժում կազմակերպվելու է «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք: Այդ մասին տեղեկացրել են Արթուրի ընկերները:
Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվեն Արթուրի ձեռքի երկու տասնյակից ավելի գործեր՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արևային ժամացույցներ և այլն:
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սեփական մեքենայով ոստիկանական պատնեշը ճեղքած և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնողն էր: Նախկինում նրան առաջադրված մեղադրանքը, որը նույնն էր, ինչ խմբի մյուս անդամներին, այժմ վերաորակվել է, ու Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար:
Նշենք, որ օրեր առաջ, օգոստոսի 9-ին, Արթուր Սարգսյանը դարձավ 48 տարեկան, և քաղաքացիները նրան մի քանի տորթ էին ուղարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
- «Ամոթ ա, հաց բերողին չեն ձերբակալում». Արթուր Սարգսյանի ընկերներ
- «Նուբարաշեն»-ի դիմաց ընկերները նշեցին Արթուր Սարգսյանի ծնունդը
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան