Ռուսաստանն Իրանին պաշտպանական նշանակության ռազմամթերք է վաճառում
«Իրանն ակնարկել է, որ ցանկություն ունի ռուսական ժամանակակից զենք ձեռք բերել»,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ջագարյանը:
Ըստ իրանական աղբյուըի, դեսպան Ջագարյանը ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրանն ակնարկել է, որ ցանկություն ունի ռուսական ժամանակակից զենք ձեռք բերել: Իրանին տրամադրվող ռազմամթերքն ունի բացառապես պաշտպանական նշանակություն: Այդ հանգամանքը չի կարող խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի խոսքերը, նշել է, որ Ռուսաստանը S-300 ՀՀՊ համակարգերի երկրորդ խմբաքանակն արդեն տրամադրել է Իրանին: