Քաղաքապետարան, ծանոթացիր՝ «Սանիթեք»
Քանի որ նամակներ ունեմ և քաղաքապետարանից, և «Սանիթեքից», հանկարծ մութ կասկած ծագեց, որ պարզապես նրանք իրար ծանոթ չեն։ Քաղաքապետարանը իր պատասխան-նամակում գրում է, թե՝ կա մաքրող կազմակերպություն, որ ամեն օր պիտի մաքրի, այդ թվում՝ Մաշտոցի գետնանցումը։ «Սանիթեքը» ինձ գրում է՝ եղեք հետևողական։ Տեղեկացրել էր նաև, որ այդ մի անգամ, հրապարկումից հետո, մաքրել են։
Գետանցումը հիմա բուրում է գարշահոտությամբ։
Հետևողականությունը ես այսպես եմ հասկանում՝ պիտի էլի գրել։ Որովհետև ես չեմ կարող գնալ ու պահակ կանգնել, «ձեռքը» բռնել, որ չկեղտոտեն։ Եվ ինչն ավելի կարևոր է՝ եթե մաքրող կազմակերպությունը, մաքրի ամեն օր, իմ ոչ մի հետևողականության կարիքը չի լինի։
Մնում է եզրակացնել, որ քաղաքապետարանն ու «Սանիթեքը», ի հեճուկս հայտարարած ու հաղթած մրցույթի՝ իրար չեն ճանաչում։ Ծանոթացեք խնդրեմ, ես ձեր արանքից վերջապես դուրս գամ։
Դուրս գամ, կարևոր բաներին հասնեմ։ Մյուս կողմից՝ մի գետնացնման հարց եթե չի լուծվում, կարևոր բաները ոնց կլուծվե՞ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին