ՊԵԿ-ի համարձակությունը չի բավարարում հուլիսի հաշվետվությունը հրապարակելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ ՊԵԿ-ի համարձակությունը չի բավարարում հուլիսին պետական բյուջե մուտքագրված հարկերի և տուրքերի չափը հրապարակել։ Նկատենք, որ այս վարքը ՊԵԿ-ի մոտ նոր է ի հայտ եկել, բայց սպառնում է դառնալ քրոնիկական։ Մինչ վերջերս ամեն ամսվա ընթացքում հավաքված հարկերի և տուրքերի չափը ՊԵԿ-ը հրապարակում էր հաջորդ ամսի 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրը. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Պետբյուջեի պլանի թերակատարման մասին «Ժողովուրդ»-ը նախկինում արդեն տեղեկացել էր, բայց ողջ խնդիրն այն է, որ այս գործընթացը շարունակվել է նաև հուլիսին, ու իրավիճակն ավելի է բարդացել։ Ուստի ՊԵԿ-ում գլուխ են կոտրում, թե ինչպես կարող են թվերը մի փոքր բարելավել, որպեսզի հնարավոր լինի դրանք հրապարակել։ Ի դեպ, երեկվա դրությամբ պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծախսվել է 815 միլիարդ 309 միլիոն դրամ։ Սա այն դեպքում, երբ վեց ամսվա կտրվածքով բյուջեի մուտքերը կազմել են ընդամենը 512 միլիարդ դրամ, իսկ հուլիսի արդյունքներով այդ թիվը լավագույն դեպքում 600 միլիարդ դրամի սահմաններում է լինելու»,-նշել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա