Իրավապահները փորձում են պարզել «Սասնա ծռեր»-ի ու Նորք-Մարաշում բացահայտված խմբի անդամների միջև կապը. «Ժողովուրդ»
Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդամներից մի քանիսին և անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միևնույն խցում են պահում: Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, և հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել:
«Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում: Բայց միևնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում: Մյուս կողմից էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում է դատարանª մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին և կրկին երկարացնելու համար»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա