Շարունակվում է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 7-ից մեկնարկել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ ԿԳՆ-ն ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը սփյուռքահայերից, 150 օտարերկրյա քաղաքացիներից:
Ընդունելության առաջին փուլը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի», ավարտվելու է օգոստոսի 22-ին:
Սփյուռքահայ այն դիմորդները, ովքեր հավակնում են սովորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ պետական պա տվերի /անվճար/ շրջանակում մինչև նշված ժամկետը պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Առաջին կուրսի ընդունելությունը կատարվում է բուհերի կողմից գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա. այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բուհի նախապատրաստական բաժին: Գիտելիքների ստուգումից հետո ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը գումարում է համապատասխան նիստ, որտեղ կատարվում է պետական պատվերով տեղերի բաշխումը: Որպես կանոն նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր հայկական համայնքներից համապատասխան միջնորդագրեր են ներկայացնում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի /անվճար/ տեղ, որոնք հիմնականում կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների պահանջարկը:
Ընդունելության մյուս փուլերի համար սահմանված են հետևյալ ժամկետները.
• նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
• բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար՝ մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ,
• հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
հեռակա բաժիններում ուսանելու համար` մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,
•նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումն երկարաձգվում է մինչև տվյալ ժամկետները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները