Գերմանիայում հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզել ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած զինվորի ընտանիքից. ՀԺ
Ապրիլյան պատերազմում վիրավորված և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը։ Այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Ռուբենի մորաքույրը։
«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ռուբենին տիրություն է անում»,- թերթի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուզաննա Մելքոնյանը։ Նաև ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, ինչը մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգնվելու հավանականությունը։
«Վիրավոր զինծառայողը Գերմանիայում է իր մոր հետ։ Ռուզաննա Մելքոնյանը նաև մի տխուր փաստ է արձանագրել։ Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով՝ թարգմանության ապահովում և այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից։ Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել։ Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել»,-գրել է թերթը՝ նշելով, որ այս մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակեն թերթի առաջիկա համարներից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան