«Մանկական Նոր ալիք-2016»-ի առաջին մրցութային օրը Միշան արժանացել է 87 միավորի
«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի. ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը: Այս մասին հայտնում են «Առաջին ալիք»-ի
հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոքրիկ Միշայի տրամադրությունը բարձր է և մարտական: Նա նույն վստահությամբ այսօր՝ մրցութային երկրորդ օրը, ելույթ կունենա 4-րդ համարի ներքո և կկատարի «Uptown Funk» միջազգային հիթը:
«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում