Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:
Օգոստոսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Երկու քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել լրագրողների «գործունեությունը խոչընդոտելու համար»
- Ինչո՞ւ պետք է լրագրողին ծեծելը ձեռնտու լինի պետական կառույցին. Աշոտ Ահարոնյան
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
- Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության երկու սպաների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար. ՀՔԾ
- Լրագրողական կազմակերպություններ. Իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- Ինչպես են վիրավորվել «Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորն ու Ա1+-ի լրագրողը
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»