Հալեպում վիրավորված հայը մահացել է
Հալեպի Նոր Գյուղ կոչվող թաղամասում օրեր առաջ վիրավորված Սարգիս Գույումճեանն այսօր առավոտյան Հալեպի ալ Ռազի հիվանդանոցում մահացել է: Այդ մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Զոհված հալեպահայի հուղարկավորությունն ու թաղման կարգը պետք է կատարվի այսօր Ս. Աստուածածին եկեղեցում:
«Արևելք» պարբերականն իր հերթին տեղեկացնում է, որ Սարգիս Գույումճեանն ամուսնացած էր և ուներ երկու զավակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա