Հաքան Շյուքյուրը մեղադրվում է հեղաշրջման փորձին մասնակցության մեջ
Թուրքիայի ֆուտբոլային հավաքականի նախկին հարձակվող Հաքան Շյուքյուրը կարող է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, Թուրքիան թույլատրել է նրա ձերբակալությունը՝ այն հիմքով, որ նախկին ֆուտբոլիստը մասնակցել է երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձին: 44-ամյա Շյուքյուրն այժմ ապրում է Կալիֆոռնիայում:
Ավելի վաղ Շյուքյուրը մոտ է եղել ձերբակալությանը, քանզի սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան