Հրանտ Մելքումյանը և Վահե Բաղդասարյանը` Ռիգայի մրցաշարի առաջատարների թվում
Լատվիայում շարունակվում է Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշար, որում արդեն խաղացվել են նախատեսված 9-ը տուրից 6-ը, որոնց արդյունքում 10 շախմատիստ վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-10-րդ հորիզոնականները: Մրցաշարի առաջատարների թվում են նաև գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Ավելացնենք, որ այս մրցաշարում Բաղդասարյանը 13 կետով բարձրացրել է իր վարկանիշը, և այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2501 կետ: Հաշվի առնելով այն, որ Բաղդասարյանն արդեն ունի գրոսմայստերի երեք նորմա, նա կատարեց գրոսմայստերի կոչում ստանալու համար սահմանված բոլոր նախապայմանները:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մելքումյանն ու Բաղդասարյանը մրցելու են միմյանց հետ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարում հանդես եկող մեր մյուս շախմատիստներն ունեն հետևյալ արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 4,5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 4-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու