Մեղադրողը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստում մեղադրող դատախազը մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համար որպես պատիժ ցմահ ազատազրկում է պահանջել:
Բացի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից, Պերմյակովը մեղադրվում է նաև հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու համար:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը
- Ավետիսյանների սպանության գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը
- Պերմյակովի գործով Ռուսաստանը չի կարող պատասխանատվությունից խուսափել. Փաստաբան
- Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը
- Պերմյակովը դատարանում խոսել է