«Չելսին» մտադիր է բաժանվել Ֆաբրեգասից
«Չելսին» «Յուվենթուսին» առաջարկել է ձեռք բերել կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը: Այս մասին հայտնում է sport-express.ru-ն: Գործարքի արժեքը գնահատվում է 45 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո:
Ավելի վաղ անգլիական ակումբը մերժել է Նեմանյա Մատիչի տրանսֆերը թուրինյան ակումբին վաճառելու առաջարկը, ում հետ Անտոնիո Կոնտեն հանդիպում է անցկացրել, որպեսզի համոզի՝ մնալու թիմում: Սակայն «Յուվենթուսն» առաջվա պես շարունակում է փնտրել ֆուտբոլիստների, որպեսզի ուժեղացնի կազմը, քանզի Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո «Յուվենթուսը» համալրման խիստ անհրաժեշտություն է զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու