Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն. Փոստանջյան
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
«Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:
Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից խուսափելու համար», -նշված է պատգամավորի դիմումի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Դատապարտյալների հիվանդանոցում» խավարասերներ կան, մասնագետներ չկան. Փաստաբան
- «Սասնա ծռերի» վիրավոր անդամը կմասնակցի իր կալանքի գործով բողոքարկման նիստին
- «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին