Օզիլը մտադիր է կարիերան շարունակել «Ռեալում»
«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը մտադիր է կարիերան շարունակել «Ռեալում»: Լոնդոնյան ակումբի հետ Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ., և «զինագործները» չեն պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն:
Կիսապաշտպանն ուզում է պայմանավորվել մադրիդցիների հետ ազատ խաղացողի կարգավիճակով վերադառնալու հարցում: Նշվում է, որ հնարավոր վերադարձի պատճառներից մեկը Չեմպիոնների լիգայում հաղթելու ցանկությունն է: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վերջին 3 տարում 2 անգամ նվաճել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ Օզիլը 2013 թ. է հեռացել «Ռեալից»՝ եվրագավաթային հաջողություններից առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու