15:45 12/08/2016 Հայաստան

Ամառային հանգիստ և ծրագրավորման դասընթացներ Գյումրիում

Գյումրեցի 121 դպրոցականներ ներկայումս իրենց ամառային հանգիստը համատեղում են ծրագրավորման դասընթացների հետ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող ‹‹Տեխնո ամառային դպրոցի›› շրջանակում:  Դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են ՁԻՀ-ից:

‹‹Տեխնո ամառային դպրոցի›› նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ:

‹‹Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java և Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet և Kodu դասընթացները՝ 8-15-ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսևորելու համար››,-նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրեր մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: Նմանատիպ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ առաջանում է հետարքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները. չէ որ հենց երիտասարդներն են ամենավառ ու համարաձակ մտքերի ու գաղափարների, իսկ հետագայում նաև տեխնո ծրագրերի ապագա հեղինակները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}