«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում «հաց բերող» Արթուրին. «Հրապարակ»
Արթուր Սարգսյանը, որին հայ ժողովուրդը գեղեցիկ մականուն է տվել՝ «Հաց բերող», հարգանք է վայելում նաև անազատության մեջ։ «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվում Արթուր Սարգսյանին։ «Հաց բերողի» համար բերդում արտոնություններ են սահմանել։
Ըստ թերթի, զոն նայողներն իրենց հնարավորությունների չափով աջակցում են՝ նրա սննդին են հատուկ հետևում, լավ «կամեռ» են հատկացրել։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մեղադրանքը մեկ շաբաթ առաջ փոխվել է՝ շենքերի զավթում և ապօրինի զենք կրելու-տեղափոխելու հոդվածները փոխարինվել են այդ արարքներին աջակցության մեղադրանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին