Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը
«Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով իր մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր Վերնիսաժում վաճառեցին նրա ձեռքով պատրաստած փայտե իրերը՝ զարդատուփեր, փայտյա ժամացույց և այլ իրեր:
Արթուր Սարգսյան, որ հասցրել է ստանալ «հաց բերող» անունը, այժմ կալանքի տակ է, բայց Վերնիսաժում նրա «սեղանիկը» տնօրինում էին ընկերները: Մարդիկ, նախապես տեղյակ լինելով, որ այսօր վաճառվելու են Սարգսյանի գործերը, մոտենում էին ու գնում իրենց ցանկալի իրը:
Կային նաև այնպիսի մարդիկ, որ իրենց համար միևնույնն էր, թե ինչ են գնում, միայն թե Արթուր Սարգսյանի ձեռքի գործերից ունենային:
Ձեռքի աշխատանքներն արագորեն վաճառվեցին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերներն ասացին, որ պատրաստի աշխատանքներ չկան, և այժմ բոլորը կիսատ են մնացել:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար: Նա մի քանի հիվանդություն ունի և 2-րդ խմբի հաշմանդամ է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Հաց բերող Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը կվաճառվեն «Վերնիսաժում»
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում «հաց բերող» Արթուրին. «Հրապարակ»
- Առաջարկվում է օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»
- «Ամոթ ա, հաց բերողին չեն ձերբակալում». Արթուր Սարգսյանի ընկերներ
- «Նուբարաշեն»-ի դիմաց ընկերները նշեցին Արթուր Սարգսյանի ծնունդը
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին