Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» ամենաբարդ փորձությունը չէ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի կարծում, որ անգլիական ակումբում աշխատանքն իր կարիերայում ամենալուրջ փորձությունն է: Մասնագետի խոսքերով՝ ամենաբարդն Իսպանիայում մարզչական կարիերան սկսելն էր:
«Ամենածանր փորձությունը միշտ նորամուտն է,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Որովհետև առանց առաջին փորձության երկրորդին չես հասնի: Ես նշանակվեցի «Բարսելոնի» մարզիչ, որովհետև հաջող էի աշխատել ակումբի երկրորդ թիմում: Այնպես որ, «Մանչեսթեր Սիթին» ամենակոշտ թեսթը չէ: Յուրաքանչյուր փորձ յուրահատուկ է: Տնից հեռանալն այնքան էլ հեշտ չէ: Գերմանիայում ես գերմաներեն սովորեցի՝ ֆուտբոլիստների ու մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Դա խնդիր էր: Հիմա ես Պրեմիեր լիգայում եմ, և այստեղ էլ նոր մարտահրավերներ կան: Բայց ես երջանիկ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին