Հայաստան-Իրան երկկողմանի ելումուտ առանց արտոնագրի
Հայաստանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը Երևանի և Թեհրանի միջև վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հայտնում ենք, որ ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին