Վենեսուելայի նախագահը կոչ է անում մեկ բարելի դիմաց նավթի գինը հասցնել մինչև 70 դոլարի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էներգետիկ շուկաների խաղացողներին կոչ է արել մեկ բարելի դիմաց նավթի գինը հասցնել մինչև 70 դոլարի: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Telesur-ին:
«Նավթի մեկ բարելը պետք է արժենա 70 դոլար` վերականգնումը երաշխավորելու համար: Դա համաշխարհային ֆինանսական համակարգի համար անհրաժեշտ և ոչ բարդ խնդիր է»,- ասել է նա փոխնախագահների խորհրդի նիստի ժամանակ:
Մադուրոյի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ երկրի էներգետիկայի նախարար Էուլոխիո դել Պինոն նախատեսում է օգոստոսի 13-ին ԱԳՆ ղեկավար Դելսի Ռոդրիգեսի հետ համատեղ ուղևորվել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրներ: