Լյուդմիլա Սարգսյան. «Հուսամ, որ 2017-ին ինձ ԱԺ-ում կտեսնեք». «Առավոտ»
«Առավոտ»-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվել է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ունի՞ և ի՞նչ ձևաչափով է մասնակցելու։
Նա պատասխանել է. «Մասնակցության նպատակ ունենք, բայց ինչ ձևաչափով՝ դա դեռ հստակ չէ»։ Հարցին՝ ընդդիմադի՞ր դաշտում է լինելու, թե՞… Լյուդմիլա Սարգսյանը միանգամից արձագանքել է. «Միանշանակ ընդդիմադիր դաշտում։ Կարծում եմ ես այլ դաշտ չունեմ»։
Թերթի հարցին՝ առաջարկներ ստացե՞լ է, դաշինքո՞վ է մասնակցելու, նա պատասխանել է. «Առաջարկներ ունեմ։ Դեռ ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի մասնակցություն կունենա։ Իմ կարծիքով՝ դեռ խմորման պահն է։ Երբ հստակություն լինի՝ արդեն կհայտարարենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցում։ Բայց որ մասնակցություն լինելու է՝ դա միանշանակ։ Հուսամ, որ 2017-ին ինձ Ազգային ժողովում կտեսնեք, ես լավատես եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին