Հանրապետության փողոցն աղբի մեջ կորած է. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթն առաջնորդողում հրապարակել է լուսանկար ու գրել. «Հանրապետության փողոցը, որը Հանրապետության հրապարակին կից է և մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, աղբի մեջ կորած է։ Կենցաղային աղբն ու շինաղբն այստեղ կուտակված են շաբաթներով ու ամիսներով։
Ինչ է թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը՝ «Սանիթեք»–ը, այդ հատվածը շրջանցում է։ Այս փողոցի վրա են տեղակայված հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք այս սեզոնին զբոսաշրջիկներով լիքն են։ Աղբով լի տարածքին կիպ կպած խորովածանոց է գործում։ Ամռան այս սեզոնին խորովածի ու աղբի բույրը միախառնված ուղեկցում է Հանրապետության փողոցի անցորդներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա