Վնասվածքները Ռիոյում գերակշռում են մեդալները
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի 7-րդ օրը պետք է մեկնարկի դուրս գար լողորդ Մոնիկա Վասիլյանը, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի Խաղերին:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Վասիլյանը նշել է, որ այստեղ մարզումների ժամանակ ստացած ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել: Նաև հավելեց, որ իրեն լավ է զգում, անհանգստանալու կարիք չկա:
Վնասվածք է ստացել նաև 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը։ Պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով նա չի շարունակել պայքարը:
Պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցավ 158 կգ-ի, սակայն չբարձրացրեց: Երկրորդ մոտեցմանը նա կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը, բայց երրորդ մոտեցում չկատարեց, քանի որ վնասել էր ոտնաթաթը: Միրզոյանը` ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց հետագա պայքարը:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի A ենթախմբին մասնակցում էին 11 ծանրորդներ:
Նշենք, որ Ռիօ-2016-ում արդեն այնքան չի զարմացնում մեդալների պակասությունը, որքան՝ վնասվածքների առատությունը։ Ճիշտ է՝ սպորտում ամեն ինչ պատահում է, սակայն ամենևին չի բացառվում նման մակարդակի մրցումներին անպատրաստ լինելը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռիո-2016». Վլադիմիր Մարգարյանը տեխնիկական պարտություն կրեց
- «Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը