Իրանը 8,8%-ով ավելացրել է Թուրքիա գազի մատակարարման ծավաները
2016 թվականի սկզբից Իրանից Թուրքիա գազի արտահանումը կազմել է 518 մլն խմ, ինչը 8,8%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը:
Նշվում է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել Հարավային Փարս գազային հանքավայրից արդյունահանված գազի ծավալների ավելացման, ինչպես նաև բնական գազ մատակարարելու հնարավորության շնորհիվ:
Այսպիսով, Իրանը Թուրքիա արտահանած գազի ծավալով երկրորդ հորիզոնական է զբաղեցնում՝ անցնելով Ադրբեջանից և զիջելով Ռուսաստանին: